Լուսինե Ղազարոսյան

Լուսինե Ղազարոսյանը ծնվել է 2000 թվականին՝ Վանաձորում, Հայաստանում: 6 տարեկան հասակում սկսում է հաճախել դպրոց: Քանի որ նա պաշտում էր մաթեմատիկան և ֆիզիկան՝ 2013 թվականին ընդունվում է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց: Նա հաճախել է ֆիզիկայի և մաթեմատիկայի արտադպրոցական դասընթացների, նույնիսկ ունեցել է իր սեփական դասընթացը, դասավանդել է քիմիա աշակերտներին: Մասնակցել է մի շարք օլիմպիադաների, ներառյալ մաթեմատիկայի և ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների՝ վաստակելով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի դիպլոմներ: 2016 թվականին արժանացել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևին. Լավագույն աշակերտ» անվանակարգում: Ավագ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով:

 

Համակարգիչները միշտ հիացրել են նրան, նա սիրել է լուծել տրամաբանական խնդիրներ և միշտ հետաքրքրված է եղել «Մրցակցային ծրագրավորմամբ»: Այսպիսով ակնհայտ էր, որ Լուսինեն ընտրելու է ծրագրավորումը որպես ապագա մասնագիտություն: 2018 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ներկայումս նա 3-րդ կուրսի ուսանող է և լավագույններից մեկն է իր բոլոր դասընթացներում: Նա ակտիվորեն մասնակցում է համալսարանական կյանքին, հանդիսանում է «Ուսանողական գիտական ընկերության» անդամ:

Համալսարանից զատ, Լուսինեն ներկայումս նաև սովորում է «ՊիքսԱրտ»-ում (PicsArt Academy) հաճախում է նրանց C++ and OPENGL դասընթացներին: Նա ուզում է բարձր կարգի ծրագրավորող դառանալ, լուծել համաշխարհային բնույթի խնդիրներ, օգնել մարդկանց՝ փոխելով իրենց կյանքը: Նա ապագայում նախատեսում է դասավանդել, քանի որ կարևորում է ուսուցչի առաքելությունը և առհասարակ սիրում է դասավանդել:

Հետադարձ կապ

If you would like to speak with someone directly

Give us a call

ArmenianPFF

13636 Ventura Blvd Unit 103, Sherman Oaks, California 91423

(747) 233-3848

Contact@ArmenianPFF.com