Ռաֆայել Գրիգորյան

Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականին, Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում՝ Վանաձորում: 14 տարեկան հասակում ընդունվում է Երևանի պետական համալսարանի քոլեջի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ: Երբ նա 16 տարեկան էր, ընդունեց Հիսուս Քրիստոսին որպես իր Ամենափրկիչ և պատիվ ունեցավ դառնալ այն վերածննդի մասնիկը, որը սկսվեց իր ընկերների միջև՝ քոլեջում: Ավելի քան 50 երիտասարդներ իր քոլեջից իրենց կյանքը նվիրեցին Հիսուսին:
Սովետական գաղտնի ծառայությունը, իր հավատքի համար երկար ժամանակ հետապնդում էր նրան: ՊԱԿ-ը արգելեց նրան մնալ և շարունակել ուսումը Երևանում, ուստի նա ստիպված էր տեղափոխվել հայրենի քաղաք, որտեղ նա ընդունվեց և սովորեց Պետական պոլիտեխնիկական համալսարանում: Այդ ընթացքում, նա ակտիվորեն ներգրավված էր Վանաձորում և այլ քաղաքներում Հայ Ավետարանչական եկեղեցիների կազմավորման և տարածման գործում: Ավարտելով համալսարանը՝ Ռաֆայելը սկսում է աշխատել տեղի հետազոտական ինստիտուտում և միևնույն ժամանակ ձեռնադրվում է որպես հոգևոր հովիվ:
Հետազոտական ինստիտուտում իր աշխատանքի ընթացքում, նա հրապարակում է 17 գիտական հոդված, այդ թվում՝ Երևանում, Մոսկվայում և Եվրոպայում:
Սովետական գաղտնի ծառայությունները մշտապես սպառնում էին նրան, տարածում ապատեղեկատվություն, տեղի թերթերում հրապարակում հոդվածներ՝ հեղինակությունը նսեմացնելու նպատակով:
Այդ դժվար տարիների ընթացքում, Աստված ցույց տվեց Իր գթասրտությունն ու սերը և ուժ տվեց նրան շարունակելու Իր գործը: Երբ Սովետական Միությունն անկում ապրեց և Հայաստանը դարձավ անկախ պետություն, եկեղեցու նկատմամբ կառավարության վերաբերմունքը էապես փոխվեց, հատկապես 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ պաշտոնական տվյալներով մահացավ 25 000 մարդ: Արտասահմանից որոշ ընկերների նախաձեռնությամբ և աջակցությամբ, Աստված ուղղորդեց նրանց ստեղծելու բարեգործական կազմակերպություն՝ «Love Armenia» անվանումով: Որպես կազմակերպության ղեկավար նրանք ընտրեցին Ռաֆաելին: Բարեգործական կազմակերպության շրջանակներում նրանք կարողացան ձեռք մեկնել շուրջ 40 000 ընտանիքների՝ տրամադրելով մարդասիրական օգնություն. 9000 ընտանիք Վանաձորից և 15 000 ընտանիք Գյումրիից, որը խոշորությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում, տարածաշրջանում թերևս ամենաշատն էր տուժել: 5 տարի հետո կազմակերպության գործունեությունը դադարեց և նա ընտրվեց որպես քաղաքային խորհրդի պատգամավոր՝ 5 տարի ժամկետով: Ներկայումս նա չի աշխատում, ծառայում է որպես ավագ հոգևոր հովիվ Ավետարանչական հավատի եկեղեցական ընտանիքում: Ռաֆայելը աստվածաբանության դոկտոր է:

Հետադարձ կապ

If you would like to speak with someone directly

Give us a call

ArmenianPFF

13636 Ventura Blvd Unit 103, Sherman Oaks, California 91423

(747) 233-3848

Contact@ArmenianPFF.com